ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Վեճի առարկան հաջորդ իշխանության կոնֆիգուրացիան է

Վեճի առարկան հաջորդ իշխանության կոնֆիգուրացիան է
26.12.2014 | 17:35

Թերթերից մեկը գրում է. «Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը: Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին՝ խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների և թե անձամբ իր՝ Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչև ինչ-ինչ քրեական գործերի թարմացում»:
Իրականում խնդիրը՝ սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը չէ: Եթե խնդիրը դիտարկենք կառավարման համակարգի նախապատվության համատեքստում, ապա ՀՀԿ-ն միշտ կողմ է նախագահական ուժեղ կառավարմանն ու չպետք է նախաձեռներ սահմանադրական փոփոխություններ: ԲՀԿ-ն՝ հակառակը, հակված է կառավարման խորհրդարանական մոդելին, սակայն այսօր ընդդիմանում է սահմանադրական հենց այն փոփոխություններին, որոնք հանգեցնելու են իր ծրագրային մոտեցումներից մեկի իրականացմանը:
Իրականում սահմանադրական փոփոխություն կոչվածը հարակից մի գործընթաց է, որով սպասարկվում է շատ ավելի կենսական մի խնդիր՝ ինչպիսին պետք է լինի իշխանությունը 2017-18-ի ընտրական ցիկլից հետո: Թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Գագիկ Ծառուկյանը նոր համակարգ ստեղծելու խնդիր չունեն, ըստ այդմ, ձգտում են քաղաքական նոր շրջանում ևս պահպանել կամ մեծացնել իրենց ազդեցությունը: Սերժ Սարգսյանը չունի այնպիսի ժառանգորդ, ով կկարողանա պահպանել համակարգի կայունությունը, նաև երաշխիքներ կտա Սարգսյանին, որ վերջինս չորս-հինգ տարի հետո պահպանելու է իր որոշիչ «փայը» համակարգում: Հենց այս տրամաբանությամբ էլ Հանրապետականը դարձավ խորհրդարանական համակարգի ջատագովը, ինչը թույլ կտա գործող իշխանության վերարտադրությունը հենց Սարգսյանի գլխավորությամբ: ԲՀԿ-ում կարծում են, որ կառավարման խորհրդարանական համակարգը նվազեցնում է իրենց հաջողության շանսը՝ շեշտը դնելով իրենց առաջնորդի խարիզմայի ու հեղինակության վրա:
Կոմպրոմիսները կամ հակադրությունը կայացվելու են ապագա իշխանության կոնֆիգուրացիայի շուրջ, բայց դա ձևակերպվելու է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի հանդեպ դիրքորոշումների համատեքստում: Սա է մեր քաղաքական կյանքի առանձնահատկություններից մեկը, երբ Սահմանադրությունը դառնում է քաղաքական կոնյուկտուրայի զոհ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ